ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թունավորման մասին տեղեկությունները կեղծ են, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Փենսիլվանիայի նահանգի այն հանգստյան կենտրոնից, որտեղ նա գտնվում է:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենը երեկ թունավորվել է այդ կենտրոնում։
«Սուտ լուրեր են։ Ես նրան տեսել եմ հինգ օր առաջ, այսօր էլ կհանդիպեմ», - ասել է «Ոսկե սերունդ» կենտրոնի փոխնախագահ Սեզայ Սաբլակը։
Փենսիլվանիա նահանգի ոստիկանության տարածաշրջանային բաժանմունքի ներկայացուցիչն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ «համակարգում տվյալներ չկան, որոնք կհաստատեն Գյուլենի մահվան մասին լուրերը»։
Գյուլենի կազմակերպությանը` FETO-ին (Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպություն), Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։ Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ:
ԱՄՆ-ում գտնվող Գյուլենը` ինքը դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները։