Սյունիքի որոշ տեղերում զինված ադրբեջանցիները տեղակայված են դպրոցների հարևանությամբ. ՄԻՊ

Օմբուդսմանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների կրթության իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանդի հետ, տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
Արման Թաթոյանը շնորհավորել է Քրիսթինե Վայգանդին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ակտիվ համագործակցությունը:
6 գյուղերի կենսական իրավունքները կոպիտ ոտնահարվում են. ՄԻՊ-ը՝ Ճակատենի մաքսատան մասին
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ և վերջին պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները։
Արման Թաթոյանը ներկայացրել է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով երեխաների իրավունքների խախտումները, մասնավորապես՝ կրթության իրավունքի խախտումը։
Անվտանգության խորհրդի հայտարարությունը խախտում է Հայաստանի Սահմանադրությունը․ ՀՀ ՄԻՊ
Նա նշել է, որ Սյունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են դպրոցների անմիջական հարևանությամբ, ինչը բացարձակ անընդունելի վիճակ է և հակասում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների իրավունքների իրացման վիճակին հաստատություններից ընտանիք վերադառնալու պարագայում։