Ոստիկանները Տաշիրում առանց ակցիզի 301 շիշ օղի են հայտնաբերել

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առանց ակցիզի օղու ծագման աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Տաշիրի ոստիկաններն առանց ակցիզի 301 շիշ օղի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով, որ ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները տվյալներ էին ստացել, որ Տաշիրում մի քաղաքացի անհայտ ծագման օղի է վաճառում։
«Տաշիրի Երևանյան փողոցում ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են Վանաձորի մի բնակչի «Մերսեդեսը»։ Մեքենայի ստուգմամբ հայտնաբերվել է առանց համապատասխան ակցիզի, այլ պետության ապրանքանիշերի պիտակներով 60 շիշ օղի։
ՀՀ ոստիկանությունը ներքին զորքերի փոխարեն ազգային գվարդիա կունենա
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է այլ պետության ապրանքանիշերի պիտակներով 241 շիշ օղի։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օղու ծագման և ձեռքբերման աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։