Նիկոլ Փաշինյանը պնդում է` հետևողականորեն գնալու են խաղաղ զարգացման դարաշրջան բացելու

ՀՀ վարչապետն ասաց, թե ինչու ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում հաջողություն չենք հասել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գործընթացը հեշտ չի լինելու. դրա համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր։ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր հայտարարությանը, թե տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան է բացելու։
«Խաղաղ դարաշրջան բացելը միայն մեզնից չի կախված։ Մենք ասել ենք նաև, որ դրսից լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է առաջին հերթին մեր հանրությանն ապացուցել, որ խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ։ Սակայն սա մեր օրակարգն է, և քանի որ այն ընդունել ենք որպես մեր ռազմավարություն, ապա պետք է հետևողականորեն գնանք դրա հետևից»,–ասաց Փաշինյանը։
Ո՛չ ավելի խորացել են, ո՛չ էլ չեն խորացել. Փաշինյանը` կորցրած տարածքների ու դիրքերի մասին
Նա անդրադարձավ նաև ԼՂ հարցի կարգավորմանը` նշելով, որ բանակցային ողջ ընթացքում հայկական կողմն իր դիրքորոշումները ձևակերպել է, միջազգային հանրության դիրքորոշումները` անարդար, իսկ հակառակորդինը լսելի չի համարել։
Արդյունքում, ըստ Փաշինյանի, ստացվել է այնպես, որ ինչ–որ մի պահից մեր դիրքորոշումները սկսել են լսելի չլինել միջազգային հանրության կողմից։ Վարչապետը վստահեցնում է` չենք կարող միջազգային օրակարգին վերաբերող հարցերը չափել միայն սեփական արշինով, դա լուծում չի բերի։
Սահմանազատման գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի` պրոցեսի ձգձգման առիթով. Փաշինյան
«Ինչո՞ւ ԼՂ կարգավորման հարցում բանակցային գործընթացում հաջողություն չենք ունեցել. մեր ընկալումներն ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար։ Մենք ունեցել են Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծում, սակայն միջազգային հանրությանը հարցի առհասարակ լուծումն է հետաքրքրել, ոչ թե հայանպաստ լուծումը»,–ասաց վարչապետը։
Նա հավելեց` միջազգային հանրությունը սահմանազատման հարցում էլ հիմա ասում է` գնացեք ու 2 երկրներդ ձեր մեջ լուծում գտեք։
Ի՞նչ է նշանակում գերի ընկնել. Փաշինյանը վստահեցնում է` հնարավոր չէ չկրակելու հրաման տրվի
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հույժ կարևոր է համարել ռազմավարական գործընկերությունը