ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik.Սյունքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվել։ ԿԸՀ-ն ամփոփել է Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20։00-ի դրությամբ։
Ըստ այդմ, ընտրելու իրավունք ունեցող 80798 ընտրողներից20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 38 295-ը կամ 47.40 տոկոսը:
Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից ժամը 20։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող կամ ընտրողների 63.48 տոկոսը:
Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 12 384-ը կամ 37.43 տոկոսը:
Ստեփանավանում 13 333 ընտրողից 5107 ընտրող է մասնակցել, կամ 38.30 տոկոսը:
Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 196-ն են մասնակցել, կամ 28.87 տոկոսը:
Արզնի համայնքում 2052 ընտրողից 521-ը կամ 25.39 տոկոսը:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի մի շարք համայնքներում։ ՏԻՄ համամասնական ընտրություններ են Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։
Կապանում ընտրություններին մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։
Իջևանում ընտրություններին մասնակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Արթուր Ճաղարյանը։
Ստեփանավանում ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։