Վրաերթ Ոսկետափում. 41–ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 21:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Բորիկ Պ.-ին»–գրում է կայքը:

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Կրկնակի վրաերթ Երևանում. տղամարդ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրվող հատվածով

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: