Կրկնակի վրաերթ Երևանում. տղամարդ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրվող հատվածով

Վրաերթ կատարած վարորդն ասել է` ինքն է հարվածել հետիոտնին, սակայն հետո նաև մեկ այլ ավտոմեքենա է վրաերթի ենթարկել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshya.com–ը։

«Ժամը 07։00-ի սահմաններում 59-ամյա Բորիկ Մ-ն իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի»,–գրում է կայքը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Մահացու վրաերթ Արտաշիսյան փողոցում. կինն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրելի հատվածով
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվոմ է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Կայքը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով այն դեպքում, երբ իր անցնելու վայրում կա ստորգետնյա անցում։
Վրաերթ կատարած վարորդն էլ ասել է` ինքն է հարվածել հետիոտնին, սակայն հետո նաև մեկ այլ ավտոմեքենա է վրաերթի ենթարկել նրան։
Երևանում միջին տարիքի տղամարդ է վրաերթի ենթարկվել. նա անցել է չթույլատրվող հատվածով