ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Այսօր, ժամը 16:40-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Ծովակ գյուղի բնակիչ, 40-ամյա Պարույր Մխիթարյանի վարած Nissan Teana մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Աղաջանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը` բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճահճուտում:
Վթարի հետևանքով Պ. Մխիթարյանն ու նրա ուղևորները` Ծովակ գյուղի բնակիչներ 36-ամյա Աննա Մխիթարյանը, 13-ամյա Աշոտ Մ.-ն և 14-ամյա Սաղաթել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով` տուժածներն ամուսիններ են և նրանց երեխաները: