ՌԱԴԻՈ

1–ը գնում են, 2–ը` վաճառում. հայաստանյան անշարժ գույքի շուկան և օտարերկրյա քաղաքացիները

Տնտեսագետ Արա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ձեռք բերած անշարժ գույքի ցուցանիշներին։
Sputnik
Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում ձեռք բերված անշարժ գույքի շուկայում դեռևս 2019-ին ձևավորված տենդենցն այսօր էլ պահպանվում է։ Վիճակագրությունը փաստում է, որ ինչպես 2 տարի առաջ, այնպես էլ այսօր օտարերկրացիները Հայաստանում գնված 1 անշարժ գույքի դիմաց վաճառում են 2-ը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Արա Գալոյանը։
Սա, նրա խոսքով, նշանակում է, որ օտարերկրյա քաղաքացիները հետաքրքրված չեն հայաստանյան անշարժ գույքով։
ՌԱԴԻՈ
Անշարժ գույքի շուկայում սպասողական իրավիճակ է. Ապրիյան 
Ասվածը հաստատում են նաև այս տարվա հոկտեմբերին հրապարակված վիճակագրական տվյալները.900 գնման գործարքի դիմաց օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում 1850 վաճառք են կատարել։ Երկու դեպքում էլ մեծամասնություն են կազմում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։

«Այստեղից կարելի է ենթադրել , որ մեր հայրենակիցների մասին է խոսքը։ Նրանց մեջ 50 տոկոսը ՌԴ քաղաքացիներ են, 20 տոկոսը եվրոպական պետությունների ներկայացուցիչները, 11 տոկոսն ԱՄՆ-ից են, մնացածն արդեն Պարսկաստանի, Սիրիայի մեր հայրենակիցներն են»,- նշեց Գալոյանը։

Տնտեսագետը չի բացառում, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերած իրանցիների թվում լինեն նաև ազգությամբ արաբներ։ Ասում է` գործող օրենսդրությունն նրանց թույլ տալիս է մեր երկրում անշարժ գույք գնել։
«Կարելի է ուսումնասիրություն անել, պարզել, թե որքանով են սկսել ակտիվանալ։ Անընդհատ զրույցներ կան այդ մասին, որ ինչ-որ գյուղերում ինչ-որ արաբական ծագում ունեցող մարդիկ հողեր են գնում, բայց դեռ վիճակագրության մեջ նկատելի շեղում չկա»,- ասաց տնտեսագետը։
Կառուցապատողներն առաջարկում են օտարերկրացիներին կարգավիճակ տալ անշարժ գույք գնելու դիմաց
Նրա խոսքով` հեղափոխական իշխանության` պատմական հայրենիքում անշարժ գույք ձեռք բերելու սփյուռքահայերին ուղղված կոչերն անգամ անարդյունք մնացին։ Իսկ 2020 թվականի աղետալի պատերազմն առաջ բերեց նաև անվտանգային խնդիրներ։
«Եթե հիշում եք`իշխանությունները համարյա խնդրում էին սփյուռքահայերին գալ, անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում, բայց այդպիսի բաները խնդրանքով չեն լինում։ Բացի այդ` ինչ-որ չափով պատերազմը ևս չէր կարող չազդել»,- ասաց Գալոյանը։
Ով հասցրել է, վաճառել է․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Նշենք, որ ըստ ԱՎԾ տվյալների` 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի 4946 գործարք։