ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դտական նիստը։
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական կողմը նախապես դիմել է դատարանին ու տեղեկացրել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոր՝ Նորա Սարգսյանի հուղարկավորության արարողությանը։ Նշենք, որ վերջինս մահացել է նոյեմբերի 7-ին 92 տարեկանում։
Դատարանը բավարարել է պաշտպանների դիմումը։
Դատական նիստը հետաձգվեց 1 շաբաթով, քննությունը կշարունակվի նոյեմբերի 16-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս գործով առանձնապես խոշոր չափերի կաշառքի, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել: