ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի տարածքում, Քանագեղի հնավայրում անցկացվող պեղումների ժամանակ հայտնաբերվել են անտիկ շրջանի բրոնզե զարդեր։ Հայտնում է ԿԳՄՍ նախարարության Հուշարձանների պահպանության ծառայության Facebook-ի էջը։
Հնավայրի տարածքում գտնվող դամբարաններից հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բրոնզե մատանիներ, ապարանջանի մաս, ուլունքներ։
Գտածոները կհանձնվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆոնդին։ Քանագեղում պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի։
Քանագեղի հնավայրը թվագրվում է մ․թ․ա․ 15-14 – մ․թ․ա․ 7-6 դարերով։ Այս տարի հնավայրում պեղումներ արշավախմբի ղեկավարն էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։