Հրազդանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:
Տիգրանաշենի ոլորաններում վթարի հետևանքով մահացած ռուս սահմանապահի ինքնությունը հայտնի է
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 61-ամյա Թելման Ղ.-ն է: Պարզվել է նաև վրաերթ կատարած ենթադրյալ վարորդի և նրա վարած ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: