Հայաստանի հավաքականի ու ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում:
Հայ ֆուտբոլիստն առաջին խաղակեսում հավասարեցրել է հաշիվը Կազանի «Ռուբինի» հետ խաղում Երկրորդ խաղակեսում Բայրամյանի թիմակիցները խփեցին ևս չորս գոլ՝ հաղթելով 5:1 հաշվով:
«Ռոստովի» կազմում, Բայրամյանից բացի, աչքի ընկան Դմիտրի Պոլոզը, Պոնտուս Ալմկվիստը, Ալի Սոուն ու Դանիիլ Գլեբովը:
«Ռոստովը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 16 միավոր: