Սննդաբանն ասել է` որ չրերն են առավել օգտակար օրգանիզմի համար

Չրերի տեսականի
Մասնագետը զգուշացրել է` չիր ուտելիս պետք է հետևել քանակին, այլապես քաշի հետ կապված խնդիրներն անխուսափելի կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ամենատարածված, առավել օգտակար և շատ սննդարար չրերից են չամիչը, ծիրանաչիրը, խուրման, սալորաչիրը, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է սննդաբան Լյուդմիլա Միկիտյուկը։
Մասնագետի խոսքով` այս չրերը երեք անգամ շատ բջջանյութ, վիտամիններ և հանքանյութեր են պարունակում, քան թարմ մրգերը։
«Դրանք կարող են բավարարել օգտակար նյութերի օրական նորմայի ավելի մեծ տոկոս։ Այդ չրերը շատ պոլիֆենոլներ են պարունակում, որոնք ուժեղ հակաօքսիդանտ են», – պարզաբանել է Միկիտյուկը։
Հնարավո՞ր է ուտել և նիհարել. սննդաբանը խոսել է «ճիշտ» մակարոնի մասին
Սննդաբանը հիշեցրել է, որ չամիչի մեջ մեծ քանակությամբ կալիում կա, ինչպես նաև В խմբի վիտամիններ, այդ պատճառով չամիչը կարող է իջեցնել ճնշումն ու նվազեցնել օրգանիզմում առաջացած բորբոքային գործընթացները։
Սալորաչիրը բնական լուծողական է, հարուստ է կալիումով, բջջանյութով, А և К վիտամիններով։ Այն լավ միջոց է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար, կարողանում է պայքարել օստեոպորոզի դեմ։
Իսկ ահա խուրման հարուստ է երկաթով, կալիումով, բջջանյութով։ Գլխավորում է հակաօքսիդանտների ցանկը, նպաստում է ազատ ռադիկալներով պայմանավորված վնասվածքների նվազմանը։
«Հղիության վերջին ամիսներին նպաստում է արգանդի վզիկի լայնացմանը», – հավելել է սննդաբանը։
Ճապոնացի բժիշկը բացատրել է, թե ինչպես է դիետան հանգեցնում որովայնի մեծացման
Ինչ վերաբերում է ծիրանաչրին, ապա այն օգտակար է աչքերի հիվանդությունների կանխարգելման համար։ Ծիրանաչիրը հարուստ է բջջանյութով, կալիումով, А և С վիտամիններով։ Կարող է ապահովել А վիտամինի օրական նորմայի 47%–ը, իսկ դա օգտակար է մաշկի և աչքերի համար։
Թեև այս չրերը մի շարք օգտակար հատկություններ ունեն, այդուհանդերձ սննդաբանը զգուշացրել է, որ ուտելիս պետք է հետևել քանակին, այլապես կարող եք շատ արագ քաշ ավելացնել։
Սննդաբանը բացատրել է՝ ինչպես չհրաժարվել քաղցրից առանց առողջությանը վնաս հասցնելու
Ոչ միայն գեներ ու առողջ սնունդ․ որո՞նք են երկար ապրելու կանոնները