Վրաերթ Երևանում. միջին տարիքի կինը տեղում մահացել է

Կինը փողոցը հատելիս է եղել դրա համար չնախատեսված հատվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Այսօր` նոյեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատարը Շիրազի փողոցի 48–րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին։ Վրաերթի ենթարկվածը, որը միջին տարիքի կին է, տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի հաղորդմամբ` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել նրան, սակայն երբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Մահացու վրաերթ Արտաշիսյան փողոցում. կինն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրելի հատվածով

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վրաերթ` վերգետնյա անցման տակ. կինը տեղում մահացել է