ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանի մերձակայքում և ՀՀ մի շարք մարզերում նոր աղբավայրեր կլինեն։ ԱԺ հանձնաժողովներում բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ կոշտ թափոնների կառավարման ծրագիրը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասով նախատեսվում է Երևանի մերձակայքում 29 հա տարածքով աղբավայրի կառուցում։
Երկրորդ մասը վերաբերում է Գեղարքունիքում և Կոտայքում կոշտ թափոնների կառավարմանը։ Մասնավորապես, նախատեսվում է Հրազդանում՝ աղբավայրի, Մարտունիում և Ակունքում՝ աղբամշակման կայանների կառուցում։
«Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԵՄ-ի աջակցությամբ Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում իրականացնել 600 միլիոն դրամ (մոտ 1,2 միլիոն դոլար) արժողությամբ ծրագրեր։ Խոսքը չորս աղբավայրի մասին է՝ երկու մարզի համար` մեկ աղբանոց»։
Արմավիրի մարզը, ամենայն հավանականությամբ, կկապեն Երևանի հետ։
Բացի այդ, նախատեսվում է աղբամշակման 16 կայանների կառուցում։