Զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի սահմանապահ է մահացել

Զինծառայողը մահացու բեկորային վնասվածք է ստացել ականանետից արձակված կրակոցի հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ Պետական սահմանային ծառայության զինծառայող Թուրալ Ահմեդովը վարժանքների ժամանակ ստացել է բեկորային վնասվածք ականանետից արձակված կրակոցի հետևանքով։
ՌԱԴԻՈ
Ադրբեջանական զորավարժությունները մեսիջ են ոչ միայն ՀՀ–ի, այլ նաև ՌԴ–ի համար. Մարգարյան
Միջադեպը տեղի է ունեցել «Ղազախ» համահավաք սահմանապահ դիվիզիայի ծառայողական տարածքում դաշտային վարժանքների ժամանակ։
Պետական սահմանապահ ծառայությունը և գլխավոր դատախազությունը իրականացնում են հետաքննություն՝ զինծառայողի զոհվելու հանգամանքները պարզելու համար։
Ադրբեջանական զինուժը նոր զորավարժություններ է անցկացնում Լաչինում