Մետրո մտավ, տեղ չհասավ․ 18-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերել

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Sputnik
Ոստիկանները Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում 18-ամյա երիտասարդի մոտ թրմանյութ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 2-ին: Ժամը 17.45-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանից նրանք բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչ, 18-ամյա երիտասարդի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երիտասարդի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանաչավուն զանգվածով փաթեթ:
18-ամյա երիտասարդը խոստովանել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է` իր օգտագործման համար:
Երևանում երիտասարդը թմրամիջոցով փաթեթներ է նետել փողոց
Ոստիկանությանը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: