Ինչո՞ւ են գործուղումների ծախսերը 4-5 անգամ ավելացել. պատասխանում է ԱԳ փոխնախարարը

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հարցը բարձրացրեց «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. 2021թ–ին 2020–ի համեմատ ծառայողական գործուղումների ծախսերը պետական բյուջեում աճել են շուրջ 5 անգամ։ Հատկապես կտրուկ են աճել արտասահմանյան գործողումների ծախսերը։ Նույն տենդենցը պահպանվել է նաև 2022թ–ի բյուջեի նախագծում։
Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե- 2022–ի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը։
Փաշինյանը ոստիկանապետի տեղակալին գործուղում է Ստամբուլ
«Ես նայում եմ` գործուղումների ծախսերը 473 մլն–ից 2 մլրդ 489 մլն են դարձել։ Այսինքն` մոտ 4-5 անգամ աճել են, և մյուս տարի էլ այդ «դոզան» պահպանվելու է»,– ասաց Թևանյանը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանից հետաքրքրվելով, թե ինչով է պայմանավորված նման աճը և որն է այդ գործուղումների արդյունքը։
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան է գործուղում Արման Խոջոյանին
Ղևոնդյանը նախ արձանագրեց, որ 2020թ–ի հետ համեմատելը ճիշտ չէ, քանի որ գործուղումներն այդ տարի գրեթե զրոյական են եղել` COVID-ով պայմանավորված։
«Արձանագրելով կտրուկ աճ` մենք պետք է արձանագրենք կտրուկ անկում` 2020թ–ին,– ասաց Ղևոնդյանը,– 2020թ–ի շատ–շատ միջոցառումներ տեղափոխվեցին 2021թ»։
Ինչ վերաբերում է գործուղումների տնտեսական էֆեկտին` ԱԳ փոխնախարարի դիտարկմամբ` այդ հարցն իրենց գերատեսչության տիրույթում չէ։
ՀՀ–ն պետք է առաջ տանի Արցախի հարցով «Ճանաչում հանուն փրկության» թեզը․ փոխարտգործնախարար