Խավարման փուլը մոտ է. ինչպե՞ս վարվել, ի՞նչ չի կարելի անել այդ ժամանակահատվածում

Արևի մասնակի խավարում. Արխիվային լուսանկար
Երկրի բնակիչներին մինչև 2021 թվականի վերջը միանգամից երկու խավարում է սպասում։ Նոյեմբերին տեղի կունենա Լուսնի խավարումը, դեկտեմբերին՝ արեգակնայինը։ Ինչպես վարվել այս ժամանակահատվածում 10 տարվա կտրվածքով խնդիրներից խուսափելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի- Sputnik. Երկիր մոլորակը մտնում է խավարման փուլ։ 2021 թվականի նոյեմբերի 19-ին մոլորակի բնակիչները կկարողանան դիտել երկու աստղագիտական երևույթ՝ մասնակի լուսնային խավարում ու լիալուսին:
Իսկ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին Արեգակի ամբողջական խավարում տեղի կունենա։ Լուսնի ու արևի խավարման միջև ընկած ժամանակը կոչվում է խավարման միջանցք:

Լուսնի մասնակի խավարում

Ինչպե՞ս է տեղի ունենում լուսնի խավարումը: Արևը, երկիրն ու լուսինը նույն գծի վրա են հայտնվում: Մեր մոլորակն իրենով փակում է լուսինն ու ստվեր գցում արբանյակի վրա։
Աստղաբանը պատմել է, թե ինչի կհանգեցնի այսօր գերլուսինը. մարդիկ պետք է պատրաստ լինեն
2021 թվականի խավարման առանձնահատկությունն այն է, որ այն մասնակի կլինի, այսինքն՝ Լուսինը միայն մասնակիորեն կհայտնվի Երկրի ստվերում։
Այն տեսանելի կլինի աշխարհի միանգամից մի քանի կետերից՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկայից, Ասիայից, Խաղաղ օվկիանոսից, Ինդոնեզիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից՝ Չուկոտկայից և Կամչատկայից։
Խավարման ժամանակ Լուսինը լիովին չի անհետանում, այլ դառնում է արյան պես կարմիր, դրա համար այն կոչում են արյունոտ:
2021 թվականի դեկտեմբերի 19-ին նաև Լուսինը կդառնա միկրոլուսին։ Այդ պահին բնական արբանյակը կհեռանա երկրից։

Արևի ամբողջական խավարում

Արևի ամբողջական խավարման ժամանակ երկնային մարմիները կկանգնեն մի գծի վրա` հետևյալ դասավորությամբ՝ Արև-Լուսին-Երկիր։ Արևը երկնքում է կմթնի, կդառնա սև։ Լուսինը կանցնի նրա սկավառակի վրայով և ամբողջությամբ կփակի այն, այդ պատճառով նման խավարումը կոչվում է ամբողջական։ Այն կտևի 1 րոպե 54 վայրկյան։

Ինչո՞վ է վտանգավոր խավարումների միջանցքը

Դեռ հնուց մարդիկ վախենում էին խավարումից։ Համարվում էր, որ սև Արևն ու արյունալի Լուսինը բնական կատակլիզմներ, աղետներ, սով ու զրկանքներ են կանխատեսում:
Աստղագուշակների կարծիքով՝ նման ժամանակահատվածներում մարդիկ դառնում են էմոցիոնալ անկայուն, սրվում են հոգեկան հիվանդությունները, ավելանում է պատահարների ու հանցագործությունների թիվը:
Ցլի տարի. այս կենդանու հետ կապված ի՞նչ ավանդույթներ կան աշխարհի տարբեր երկրներում
Դիտարկումները ցույց են տվել, որ արևային խավարումը իսկապես ազդեցություն է ունենում կենդանիների ու թռչունների վրա: Կենդանիները նման պահերին անհանգստություն են ցուցաբերում, թռչունները՝ ընդհակառակը, քնում են:

Ինչ է կարելի և ինչ չի կարելի անել խավարումների միջանցքի ժամանակ

Հեռուստապրոդյուսեր, աստղագետ Ալյոնա Նիկոլսկայայի կարծիքով՝ 2021 թվականի նոյեմբեր- դեկտեմբերին սպասվող խավարումների միջանցքն արդեն իրեն զգացնել է տալիս աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններով. օրինակ` Ալեք Բոլդուինի ֆիլմի նկարահանումների ողբերգական հրաձգությունը, Պենզայի մարզում մարդկային զոհերով զանգվածային հրդեհը, «Լյապիս Տրուբեցկոյ» խմբի համերգի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը:

«Այն ամենը, ինչ մենք անում ենք կամ չենք անում խավարումների միջանցքի ընթացքում, մեզ վրա այնպիսի ազդեցություն են թողնում, որ կարող ենք իրավիճակը փոխել միայն 9,5 կամ նույնիսկ 18,5 տարի անց», - նախազգուշացնում է Նիկոլսկայան Sputnik Բելառուս ռադիոկայանին տված հարցազրույցում:

10-ամյա հեռանկարում խնդիրներից խուսափելու համար նա խորհուրդ է տալիս զգույշ վարվել ու չձեռնարկել այնպիսի գործողություններ ու որոշումներ, որոնք կարող են մեզ վերադառնալ բումերանգով:
«Փորձեք այս ժամանակահատվածում հեռու մնալ թունավոր, ագրեսիվ մարդկանցից։ Այն մարդկանցից, ովքեր շատ լավ չեն վերահսկում իրենց ու իրենց գործողությունները: Որքան էլ ձեզ փորձեն հունից հանել, ոչ մի դեպքում վրեժ մի լուծեք և կռիվ մի սարքեք», - խորհուրդ է տալիս աստղաբանը։
Նրա խոսքով՝ խավարման միջանցքի շրջանում պետք չէ ամուսնանալ, փոխել աշխատանքը, լուրջ գնումներ կատարել, ճակատագրական որոշումներ կայացնել։
Նիկոլսկին խորհուրդ է տալիս մի փոքր սպասել ու հետաձգել կարևոր իրադարձությունները: