Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցն Ամարաս վանք

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ավելի քան 50 ուխտագնացների Հայ Առաքելական եկեղեցու վանք են ուղեկցել՝ Ստեփանակերտից և հակառակ ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները՝ ԲՏՌ-82A ժամանակակից զրահամեքենաների ուղեկցությամբ, ապահովել են ուխտավորների անվտանգ այցն Ամարաս վանական համալիր, որը գտնվում է Արցախում կողմերի սահմանազատման գծի մոտ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնը:
Մշակութային և հոգևոր պատերազմի հերթական ճակատամարտը․ Արցախում վերականգնվում է Հակոբավանքը
«Ամարաս վանք ժամերգության են ժամանել ավելի քան 50 ուխտավորներ։ Նրանց անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Սրբավայրը գտնվում է կողմերի սահմանազատման գծին մոտ, ուստի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ է խաղաղապահ զորակազմի զինծառայողների ներկայությունը։ Այդ պատմական ու մշակութային արժեքը պահպանելու համար ռուս զինծառայողները մշտապես հերթապահում են վանական համալիրի տարածքը», - ասում է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Կալինինը։
Արցախում գտնվող խաղաղապահները հասցեական օգնություն են հասցրել տեղահանվածներին
44–օրյա պատերազմի հետևանքով Ամարասի վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ։ Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են ուխտավորների անվտանգությունը: