ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի- Sputnik. Այսօր, ժամը 07:00-ին, Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Տեղեկությունը հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
«Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով»,–ասված է հայտարարության մեջ։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։