Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը կալանավորվել է

ՔԿՀ
Համայնքի նախկին ղեկավարին պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանք է ներկայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
«Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշենենք, որ համայնքի նախկին ղեկավարին հոկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, նա ձերբակալվել էր:
Որդուն ամեն ամիս գումար է տվել. Վանաձորի ինֆեկցիոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ Ղարաքեշիշյանը 2004-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում համայնքի վարչական տարածքում գտնվող զբոսայգուց, պետական սեփականության անտառից, ինչպես նաև քաղաքապետարանի հողատարածքներից առանձնացրել է հողամասեր և ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, մասնավորապես` իր մորաքրոջ տղային և իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը:
ԱԱԾ նախկին պաշտոնյայի ապօրինի ծագման գույքը կբռնագանձնվի․ դատախազությունը դիմել է դատարան
Այնուհետև վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անունով ձևականորեն գրանցված հողամասերից 1,433 հա տարածքները 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով փոխանցել է իր որդիներին:
Լոռու ԴԱՀԿ աշխատակիցները կաշառք են վերցրել, 3-ը կալանավորել են. ԱԱԾ-ի բացահայտումը
Չարաշահում, կաշառք, վատնում. Դիլիջանի նախկին քաղաքապետի գործի նախաքննությունն ավարտվել է