Փայլաթիթեղ արտադրող հայկական ընկերության բնապահպանները հաղթել են «Ռուսալի» մրցույթում

Արմենալ
Բնապահպանների նախագծի համաձայն` թափոնները մեկուսացվել են արտաքին միջավայրի հետ շփումից, և վերացվել է դրանց` հող ներթափանցելու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. «Ալյումինե խարամի պահպանման գոտու բարեկարգումը Արմենալ գործարանում» նախագիծն առաջին տեղն է գրավել «Տարվա բարելավում» մրցույթի «Բնապահպանություն» անվանակարգում։ Նշենք, որ մրցույթն անցկացնում է ալյումին արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Ռուսալը»:
Նախագծի հեղինակներն են աշխատանքի պահպանության, արտադրական անվտանգության և բնապահպանության բաժնի պետ Վահե Թամազյանն ու բնապահպանության գծով մասնագետ Թամարա Զատիկյանը:
«Առաջարկության նպատակն է արտադրահարապարակում և դրան հարող քաղաքային տարածքի վրա բնապահպանական իրավիճակի բարելավումը, ալյումինե խարամի բացասական ազդեցության նվազեցումը ձեռնարկության աշխատակիցների առողջության և շրջակա միջավայրի վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ն իր շուկան փաստացի փակել է հայկական փայլաթիթեղի համար և տեղ տվել թուրքականին
Ի դեպ, մինչև վերջերս խարամը, որը պատկանում է 4-րդ դասի թափոնների կարգին, պահպանվում էր բաց տարածքում, ինչի հետևանքով դրա մակերևույթի գոլորշիները թափանցում էին օդ, և տեղումների ազդեցությամբ հողի մեջ էին ներթափանցում վտանգավոր քիմիական միացություններ։ Այս խնդրի պատճառով հնարավոր էր 58 մլն դրամ տուգանք «վաստակել»։
Նախագծի իրագործման համար «Արմենալում» արտադրական մասնաշենքերից և բնակելի տներից հեռու առանձնացվել է բետոնե հիմքով հատուկ ծածկված պահեստ, որտեղ տեղադրվել է կուտակված ալյումինե խարամը: Այժմ թափոնները մեկուսացված են արտաքին միջավայրի հետ շփումից, և վերացված է դրանց` հող ներթափանցման հնարավորությունը: Կուտակված խարամը իրացվում է կողմնակի կազմակերպության միջոցով:
Տարածքը, որտեղ պահվում էին թափոնները, մաքրվել է և նախապատրաստվել կանաչապատման, որը կանցկացվի հաջորդ տարվա գարնանը:
Հավելենք միայն, որ «Արմենալը» 2000 թվականից «Ռուսալի» կազմում է, և այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկն է, ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Գործարանը ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործվել է 1950 թ.:
Ինքնուրույն միանալ ցանկալի աստղադիտակին. հայկական ծրագիրը կօգնի տիեզերքին նորովի նայել