Գնել Սանոսյանն առաջիկայում կմեկնի Իրան

Գնել Սանոսյան
ԻԻՀ դեսպանն ընդգծել է, որ Սյունիքի մարզը կարևոր է նաև իրենց համար, առաջիկայում նախատեսվում են տարբեր պատվիրակությունների փոխայցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջիկայում կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, նախարարի այցի մանրամասներն այսօր քննարկվել են ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի հետ հանդիպման ժամանակ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպանն ընդգծել է, որ Սյունիքի մարզը կարևոր է նաև իրենց համար, և առաջիկայում նախատեսվում են տարբեր պատվիրակությունների փոխայցեր, որոնք կկարողանան իրենց մասնակցությունն ունենալ Սյունիքի մարզում իրականացվող տարբեր նախագծերին։
Իրանական բեռնատարներից գումար գանձելը դեմ է եռակողմ համաձայնությանը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի պատմամշակութային խորը կապերը նպաստում են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացմանը։
Նախարարն անդրադարձել է մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին` իրանցի դիվանագետին ներկայացնելով դրանց ընթացքը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ:
ՀՀ դեսպանը իրանցի նախարարի հետ քննարկել է Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի հարցը