Սպանություն Երևանում. ամուսինը խեղդել է կնոջը և փորձել ինքն իրեն վնասել

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Երևանում այսօր սպանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamsyan.com–ը, ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սուվորովի փողոցի տներից մեկում կնոջ դի կա, իսկ մեկ հոգի էլ վիրավոր է:
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում հայտնաբերել են կնոջ դի: Իսկ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը նշված տանից հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու:
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. մեկ մարդ մահացել է
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը սպանվածի ամուսինն էր: «Կնոջը խեղդելով սպանել է, իսկ հետո իրեն ինքնավնասում արել: Բայց, թե ինչն է պատճառը եղել, որ նման դեպք է տեղի ունեցել, մեզ համար առեղծված է»,–պատմել են նրանք:
Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ:
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեխաներ են տուժել
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն հասցեի բնակիչ, 46-ամյա Լուսինե Ք.-ն էր, իսկ պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը՝ նրա ամուսինն է՝ 51-ամյա Արթուր Խ.-ն: