Մահացու վրաերթ Արտաշիսյան փողոցում. կինն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրելի հատվածով

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 19:00-ի սահմաններում, 25-ամյա Արթուր Մանուկյանը՝ իր վարած Mercedes ML-430 մակնիշի ավտոմեքենայով, Արտաշիսյան փողոցում՝ թիվ 62 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրելի հատվածով անցնող կին հետոիտնի»,–գրում է կայքը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց:

Ճանապարհին, սակայն, վրաերթի ենթարկվածը մահացել է:

Այս պահին դեպքի վայրը սահմանազատել են, պարեկները և քննիչները կատարում են դեպքի վայրի զննություն:
Վրաերթ` վերգետնյա անցման տակ. կինը տեղում մահացել է
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: