Grand Swiss. Արոնյանն ու Հովհաննիսյանը հաղթանակով են ավարտել պարտիաները

Լևոն Արոնյան
Լատվիայի մայրաքաղաքում անցկացվող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը 9 ներկայացուցիչ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող «Grand Swiss» միջազգային խոշոր մրցաշարի երկրորդ տուրում:
Արոնյանը սպիտակներով հաղթել է ամերիկացի Հանս Նիմանին, իսկ Հովհաննիսյանը սևերով առավելության է հասել հոլանդացի գրոսմայստեր Յորդեն Վան Ֆորեստի նկատմամբ:
Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը միավորները կիսել են համապատասխանաբար Պավել Պոնկրատովի և Մաքսիմ Մատլակովի հետ (երկուսն էլ ներկայացնում են Ռուսաստանը): Սամվել Տեր-Սահակյանը ոչ–ոքի է խաղացել շվեդ Նիլս Գրանդելիուսի հետ։ Սերգեյ Մովսեսյանը նույնպես ոչ–ոքի է խաղացել չեխ Դավիթ Նավարայի հետ։ Գաբրիել Սարգսյանն էլ դեռ շարունակում է իր պարտիան հնդիկ Սետուրամանի հետ։
Հավելենք, որ Ռիգայի «Grand Swiss»-ի տղամարդկանց մրցաշարում Հայաստանից մասնակցում են 7 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը։
Կանանց պայքարում ունենք երկու ներկայացուցիչ՝ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը։
Մեդալային գլխավոր հույսերից մեկը. հայ ըմբիշն ԱԱ մեկնելուց առաջ վնասվածք է ստացել
Տղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվում են հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը։
Ռիգայի «Grand Swiss»-ում խաղարկվում են հավակնորդների մրցաշարի երկու ուղեգրեր:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 425 հազար դոլար է:
Վարդան Մինասյանը ստեղծեց վառ ֆուտբոլ խաղացող «Տարազը», բայց հեռացավ թիմից. ինչո՞ւ