Դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների թիվը չհաստատվեց

ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին էին դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն չհաստատեց արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։
25 պատգամավոր կողմ էր քվեարկվել, 1-ը` ձեռնպահ, սակայն անհրաժեշտ էր 28 ձայն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ իրենք չեն քվեարկել այս նախաձեռնության օգտին, քանի որ դրա գործունեությունն ԱԺ–ի իրավասություններից դուրս է։
Իշխան Սաղաթելյանը Փաշինյանին 24 ժամ է տվել. ի՞նչ է պահանջում նա
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ով հանձնաժողովի նախագահն է, ասաց, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժող ստեղծված է և իշխանության չքվեարկելը հետևանքներ չի կարող ունենալ։

«Հանձնաժողովի աշխատանքներին այդ խմբակցությունը չի մասնակցի։ Մենք գործունեությունը կծավալենք ԱԺ–ի տիրույթում և այդ տիրույթից դուրս չենք գա»,– ընդգծեց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին քննարկվեց հանձնաժողովի գործունեության հարցը և ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այն կհամարվի միջամտություն դատական ոլորտին։
Նշենք, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին էին դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ շրջանակում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համաձայնագիրը
2020 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից անհամեմատ ավելի մեծ ծավալի կարգապահական վարույթներ սկսեցին հարուցվել դատավորների, հատկապես քրեական մասնագիտացում ունեցողների նկատմամբ։
Միաժամանակ, 2021 թվականի հուլիսից առհասարակ խափանվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով որպես հիմնական միջոց սահմանված դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը։