ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:10-ի սահմանում Արագածոտնի մարզի բնակիչ, 38-ամյա Հարություն Սարգսյանն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի՝ դեպի Արայի գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ և կին հետիոտների: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, զանգել է «Ապարան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկները տղամարդուն տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, հետո տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն:
Բժիշկներն արձանագրել են կին հետիոտնի մահը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ վարորդի անվտանգությունից ելնելով՝ իրավապահները նրան տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժին: Նրանց խոսքով` վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են, բայց ոչ զագսավորված և առանց մշտական բնակության վայրի, ավելի շատ լինում էին փողոցներում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը: