Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում է Ս. Գևորգ եկեղեցին

Արամ Ա–ն շարունակում է աջակցել ինչպես Հալեպում, այնպես էլ Սիրիայի տարբեր շրջաններում բնակվող հայերի վերակազմավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և ՀԲԸՄ-ի մարզադաշտը։ Այս մասին տեղեկանում ենք Facebook–ում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի արած գրառումից։
եծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում է Ս. Գևորգ եկեղեցին
«Սիրիայի իրադարձություններից հետո սիրիահայերի հետ տարվող աշխատանքները միշտ կարևոր առաջնահերթություններից մեկն է մեզ համար։ Նախորդ տարիներին Արամ Ա–ն իր այցերով և այլ աշխատանքներով ոչ միայն քաջալերել է Սիրիայում ապրող հայության վերակազմակերպումը, այլ նաև նպաստել է մի շարք ծրագրերի իրագործմանը»,–ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ Արամ Ա–ն կշարունակի աջակցել ինչպես Հալեպում, այնպես էլ Սիրիայի տարբեր շրջաններում բնակվող հայերի վերակազմավորման հարցում։
«Հարցեր կան, որոնք պատասխանի են սպասում». Արամ Ա–ն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Հիշեցնենք, որ Ս. Գևորգ Եկեղեցին Հայոց ցեղասպանությունից հետո Հալեպում կառուցված առաջին եկեղեցին է։
Այն հիմնվել է 1923-ին: 2012-ին` սիրիական պատերազմի օրերին, եկեղեցին ահաբեկչական խմբավորումները հրկիզել են` կրակի մատնելով սրբանկարները, սենյակները։
Լավրովը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ԼՂ–ի հուշարձանների հետ չի վարվի Հալեպում եղածների պես