Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյան. Արխիվային լուսանկար
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոցը չի փոխել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցություն պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ: Այս մասին տեղեկությունը հայտնում է 1lurer.am կայքը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոցը չի փոխել:
«Հայաստան» դաշինքը կալանքից ազատ արձակված Արթուր Սարգսյանին դիմավորեց ծափահարություններով
Պաշտպանն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ ԿԸՀ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու թույլտվություն տալու մասին:
«Վաղարշակ Հարությունյանը եկավ Սյունիք, ասաց` մինչև վաղը բոլորդ դիրքերից իջնեք». Սարգսյան
Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար։ Նա չի ընդունում մեղադրանքը։