ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել հետևյալ վերտառությամբ.
«Գորիսը այս պահին»։
Տեսանյութում երևում է` ինչպես է ձյուն տեղում, որն արդեն բարակ շերտով նստել է հողին ու աշնանային ծառերին։
Օգտատերերն, ինչպես միշտ, շատ բուռն են արձագանքել Սուրենյանի գրառմանը։
««Սուրենյան ջան, տանը նստի էլի», «Մգեռը աչքովդ չի ընկնո՞ւմ, Սուրենյան ջան», «Կիրովկանում Սուրենյանին մերժել ենք, լավ էլ արև ա», «Մարտունիում տաք, չոր, արևը պայծառ շողում ա»»,–գրել են օգտատերերը։
Հիշեցնենք` «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար, երգիչ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) երեկ հայտարարեց համազգային շարժման մեկնարկի մասին։
Նա նշել էր, որ իր երկու գաղափարակից ընկերոջ հետ Շուռնուխից քայլելով շարժվում են դեպի Երևանի Հանրապետության հրապարակ, կհասնեն նոյեմբերի 7–ին։
Օգտատերերի ակտիվությունը Սուրենյանի գրառման տակ, պայմանավորված է այս լուրով։