Երևանի Սեբաստիայի փողոցում կին է ընկել КамАЗ–ի տակ

Պարեկային ծառայությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 15։10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Երևան սիթիի» հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի»,–գրում է կայքը։

Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վերջինս կարճ ժամանակ անց մահացել է։

Կայքի տեղեկություններով` КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վարորդն էլ ՀՀ ՊՆ ծառայող է։
Երևանում Nissan Tiida-ն վրաերթի է ենթարկել մի կնոջ. նա տեղում մահացել է
Պարեկային ծառայությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։