ՀՀ իշխանությունը փորձում է խույս տալ նոր փաստաթղթի ստորագրումից. հույսը ժողովուրդն է

Հայաստանի ղեկավարությունը, քաղաքագետների կարծիքով, հույս ունի, որ երկրում բողոքի ցույցերի ֆոնին հնարավոր կլինի հրաժարվել փաստաթղթերի ընդունումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երևանի և Բաքվի միջև ընթանում է երկրների միջև սահմանների հստակեցման՝ հայկական կողմի համար ցավոտ գործընթաց։ ՔաղաքագետՍուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Մոսկվայում սահմանազատմանև սահմանագծման փաստաթղթերի հնարավորստորագրման մասին հաղորդագրությունները։
Սուրեն Սուրենյանց
Սուրենյանցի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունից հետո, թե անհնար է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակն առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են ՌԴ Գլխավոր շտաբում, հասկանալի դարձավ, որ որոշակի գործընթաց արդեն իսկ ընթանում է։ Հակառակ դեպքում, այդքան բարձր մակարդակով նման կարծիքներ չէին հնչի։
«Պետք է արձանագրել, որ ինչ-որ գործընթաց, ամեն դեպքում, կա, որքան էլ իշխանությունները տարբեր մակարդակներում հերքում են դա»,-ասաց Սուրենյանցը։
Նա նաև ուշադրություն հրավիրեց Aliq Media-ի հրապարակմանն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը նոյեմբերի 9-ին Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ կստորագրեն (առաջինը վերաբերում է սահմանազատմանն ու սահմանագժմանը՝ 1920թ.-ի խորհրդային գլխավոր շտաբի քարտեզների հիմքով, երկրորդը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը):
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում դեռևս տեղի չի ունեցել. պաշտպանության փոխնախարար
Քաղաքագետի կարծիքով՝ գործընթացը շատ ցավոտ է հայկական կողմի համար, մեզ համար ոչ ձեռնտու ձևակերպումներ կան։ Եվ հենց հայկական կողմն է ապահովել «արտահոսքը»՝ գործընթացի փոփոխման կամ չեղարկման նպատակով։ Սակայն իշխանություններին դա չի հաջողվի։
Դրա համար կա՛մ իշխանություններն իրենք պետք է հրաժարվեն ստորագրումից, կա՛մ էլ երկրում պետք է բողոքի այնքան մեծ ալիք բարձրանա, որ նման փաստաթղթի ստորագրում անհնար դառնա։ Երկու տարբերակների համար էլ նախադրյալներ չկան։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նույնպես կարծում է, որ ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «արտահոսքի» միջոցով փորձում են խուսափել փաստաթղթերի ստորագրումից։ Փաշինյանի փորձում է հանրային բողոքի տրամադրություններ ստեղծել, որոնք վկայակոչելով կկարողանա հրաժարվել ստորագրումից։

«Ուշադրություն դարձրեք, որ փաստաթղթի մասին տեղեկությունը հայտնվել է մերձիշխանական ԶԼՄ-ում։ Դա չի արվել նրան պատկանող «Հայկական ժամանակում», իշխանությունները գերադասել են առավել «չեզոք» լրատվամիջոցը»,-ասաց Ենոքյանը։

Հասկանալի է, որ ՀՀ պաշտոնական աղբյուրներին, որոնք հերքում են այդ լուրերը, այս դեպքում վստահել չարժե։ Հետաքրքիր է, որ ռուսական ԶԼՄ-ներում հստակ ժամկետներ չէին նշվում, իսկ Aliq media-ում ճշգրիտ ամսաթիվ կար։
Սա, ըստ քաղաքագետի, իշխանությունների նշած կոնկրետ ժամկետն է երկրում բողոքի ակցիաներ կազմակերպելու համար։
«Պաշտոնապես երկրի ղեկավարությունը չի կարող հրաժարվել այդ փաստաթղթի ստորագրումից, քանի որ այս ամբողջ ընթացքում իշխանությունները խոստացել են անել դա։ Հնարավոր է, որ հենց դրանով է պայմանավորված իշխանության պահպանումը պատերազմից հետո»,-ասաց է Ենոքյանը, նշելով, որ երեք երկրների առաջնորդների հայտարարությունները որևէ իրավական արժեք չունեն և պետք է փոխարինվեն փաստաթղթով։
Պուտինն ու Էրդողանը որևէ փաստաթուղթ չեն ստորագրի. Պեսկով
Փաստաթղթի ստորագրումից կարելի է հրաժարվել միայն իշխանափոխության դեպքում։ Իսկ քանի որ ընդդիմությունը դրա համար հարկավոր ռեսուրսները չունի, միակ տարբերակը Փաշինյանի կամավոր հրաժարականն է։
Հիշեցնենք, որ Մոսկվայում առաջնորդների հնարավոր հանդիպման մասին ավելի վաղ գրել էր նաև ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղսեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում, նոյեմբերի առաջին տասնօրյակում: Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ բանակցությունների արդյունքում սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի որևէ հանդիպում չի նախատեսվում։