Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 18-ց 25-ը իրականացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 979 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 տրանսպորտային միջոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 80, առանց վարորդական վկայականի 183 անձ։ 99 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշների, 14-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 1-ը՝ փոխարինված համարանիշներով, 27-ը ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներով, 200-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 23 անձի և հայտնաբերել 1 հետախուզվողի։