ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Մինչև 110 տարեկան ապրած մարդիկ, ըստ հետազոտության, գործնականում խուսափել են անոթային հիվանդություններից, բայց ոչ միայն դրանցից։ Aging Analytics գործակալությունը պարզել է, թե ինչն է օգնում երկար ապրել։
Հարաբերություններ և սոցիալական ինտեգրում
Բարությունը, սերն ու ընդհանուրի մաս լինելու զգացումը երկարակեցությանը նպաստող և մարդուն առավել երջանիկ ու առողջ դարձնող գործոններ են։ Մինչդեռ միայնակ մարդիկ կյանքից ավելի վաղ հեռանալու վտանգի տակ են։
Սոցիալ-տնտեսական կարգավիճակ
Կենսամակարդակը, բջջային ցանցի, համացանցի և կապի այլ միջոցների հասանելիությունը, ինչպես նաև առողջապահական ծառայությունների համար արված մեծ ծախսերը դրական ազդեցություն են ունենում կյանքի տևողության վրա:
Ուղեղի ակտիվություն
Նեյրոնային ակտիվությունը ավելի բարձր է կյանքի կարճ տևողությամբ մարդկանց և ավելի ցածր՝ երկարակյացների մոտ:
Ֆիզիկական ակտիվություն
Հայտնի է, որ երկարակյացներն ավելի արդյունավետ են պահպանում իրենց շարժունակությունը: Կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը զգալի օգուտ է տալիս առողջությանը։
Առողջ սնունդ
Կյանքի տևողության համար պետք է հետևել հատուկ սննդակարգի (բանջարեղեն, մրգեր, օգտակար ճարպեր, կալցիում և վիտամին D պարունակող մթերք) և ամենօրյա սննդում պոլիվիտամիններ ներառել։ Երկարակյացներից շատերն ուտեստները պատրաստում են իրենց աճեցրած մթերքով և խուսափում են վերամշակված սննդից։
Բարեխիղճ լինելու ունակություն
Կարգապահ մարդիկ ավելի երկար են ապրում, քանի որ նրանք հիմնականում ունեն արյան ավելի ցածր ճնշում, և քիչ հավանական է, որ տառապեն հոգեկան հիվանդություններից, շաքարային դիաբետից, սրտի և հոդերի խնդիրներից։