Սաակաշվիլին, Վրաստանի սահմանը հատելիս, բեռնատարում նկարել է ինքն իրեն. տեսանյութ

Վրաստանի նախկին նախագահի «ինքնանկարման» կադրերը հայտնաբերել են նրա հեռախոսում։
Sputnik
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, վրացական սահմանը հատելիս, կաթ տեղափոխող բեռնատարում նկարել է ինքն իրեն։
Վրացական «Իմեդի» պետական հեռուստաալիքը հրապարակել է նրա հեռախոսում հայտնաբերված կադրերը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ, որտեղ նա հացադուլ էր հայտարարել։
Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։
Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել բանտից
Սաակաշվիլին 21-րդ օրն է` հացադուլ է անում։ Նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեի խոսքով՝ քաղաքական գործիչը դժվարությամբ է տեղաշարժվում և խոսում, բայց հացադուլը դադարեցնելու մտադրություն չունի։Սկզբում Սահակաշվիլին անգամ բժշկական օգնությունից էր հրաժարվել (առողջական վիճակի վատթարացման դեպքում), բայց ավելի ուշ համաձայնել էր:
Հիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։
Սաակաշվիլին բանտում կմնա առնվազն 6 տարի․ Ղարիբաշվիլի