Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը ներկայացրել է իր նոր՝ Art Dramatic նախագիծը։
«Արվեստանոցի նպատակն է հայ երիտասարդ արտիստներին հնարավորություն ընձեռել աշխատել և կատարելագործվել իրենց մասնագիտության մեջ՝ ֆրանսիացի ռեժիսորների, բեմադրիչների և դերասանների հետ, որոնք կժամանեն Հայաստան առաջիկա ամիսներին։ Նրանց թվում են Պիեր Պրադինան, Արիան Ասկարիդը, Սիմոն Աբգարյանը, Ստեֆան Բրոնշվեյգը, ԿլոեՂեժոն, Իգոր Սկրեբլինը, Օսեան Մոզեսը», – ասաց Ավետիքյանը։
Նախագծի մասնակիցները Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներից են: Նրանք նաև ֆրանսերենի դասընթացներ են անցնելու, որպեսզի կարողանան առավել ազատ շփվել ֆրանսիացի արվեստագետների հետ:
Մոտ ութ տասնյակ դիմորդներից ընտրվել է 27 մասնակից։