Էրդողանն ԱՄՆ-ից կպահանջի վերադարձնել կործանիչների գումարը

Թուրքիայի նախագահը հայտարարություն է արել` չնայած նրան, որ բանակցությունները դեռ շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան ԱՄՆ ղեկավարությունից կպահանջի վերադարձնել մոտ 1,4 մլրդ դոլարը, որը վճարվել էր ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք բերելու համար։ Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա կապված է Անկարային ինքնաթիռների ստեղծման նախագծից հանելու ամերիկյան որոշման հետ։
«Ովքե՞ր եք դուք». Էրդողանը սպառնացել է արտաքսել 10 երկրի դեսպաններին
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Այնուամենայնիվ, Էրդողանը պատրաստվում է գումարը վերադարձնելու մասին խոսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 30-31-ը Հռոմում G20 երկրների գագաթնաժողովի շրջանակում։
Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ չունի. Ժիրինովսկու պատասխանն Էրդողանին
Հիշեցնենք` կործանիչների մատակարարման շուրջ վեճերը սկսվեցին, երբ Մոսկվան 2017 թվականին պայմանագիր կնքեց Անկարային C-400 զենիթահրթիռային համակարգեր (ԶՀՀ) մատակարարելու մասին: ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, խիստ բացասական արձագանքի արժանացրին թուրքական կողմի որոշումը։ Վաշինգտոնը դեռ փորձում է հասնել նրան, որ Թուրքիան հրաժարվի ռուսական ԶՀՀ-ներից, ինչի կապակցությամբ միակողմանի պատժամիջոցներ է սահմանում։
Սիրիայում զրահատեխնիկայի շարասյուներն ընթանում են Էրդողանի զորքերին ընդառաջ. տեսանյութ
«Կյանքն այդպիսին է»․ Էրդողանն ու Մերկելը վիճել են կառավարման ձևի մասին