Անձրևաբեր ամպերը հեռանում են. եղանակի տեսություն

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում շարունակում է նվազել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Այս գիշեր Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Այսօր ցերեկը, հոկտեմբերի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Բժիշկն ասել է` ինչպես կարելի է հաղթահարել աշնանային քնկոտությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +18...+20, երեկոյան` +14...+16 աստիճան։
Երևանի կենդանաբանական այգին 1 օր փակ կլինի