ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 17-ին Հայաստանի 6 համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:
Գորիս
«Առուշ Առուշանյան» դաշինք - 6269 քվե,
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն- 282 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր»- 3 568 քվե:
Գյումրի
«Հայրաքաղաք» դաշինք – 1162 քվե,
«Արժանապատիվ ուղի» կուսակցություն – 388 քվե,
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 1333 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 7785 քվե,
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն– 2793 քվե,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն– 260 քվե,
«Գյումրին կռնա» դաշինք – 904 քվե,
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն– 9637 քվե,
«Թասիբով» դաշինք – 586 քվե,
«Ապրելու երկիր» կուսակցություն –1489 քվե:
Տաթև
«Ապրելու երկիր» կուսակցություն - 337 քվե,
«Շանթ» դաշինք - 949 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1280 քվե:
Տեղ
«Ապրելու երկիր» կուսակցություն - 806 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 501 քվե:
Դիլիջան
«Ապրելու երկիր» կուսակցություն - 1927 քվե,
«Հայրենիք» կուսակցություն - 219 քվե,
«Հանրապետություն» կուսակցություն - 514 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 4 591 քվե,
«Քաղաքացու որոշում» կուսակցություն - 605 քվե:
Մեղրի
«Ազատական» կուսակցություն - 716 քվե,
«Ապրելու երկիր» կուսակցություն - 487 քվե,
«Հանրապետություն» կուսակցություն - 2133 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1637 քվե:
Հիշեցնենք` երեկ ՏԻՄ ընտրություններ էին Հայաստանի 9 համայնքում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից 1-ում ընթացան ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ըստ նախնական տվյալների` Տաթև և Տեղ համայնքներում հաղթել է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, Գյումրիում` «Բալասանյան» դաշինքը, Գորիսում` «Առուշ Առուշանյան» դաշինքը, Մեղրիում` «Հանրապետություն» կուսակցությունը։ Դիլիջանում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով։
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: