«Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթեց Գորիսի ՏԻՄ ընտրություններում

«Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 6256 ընտրողի ձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 3290։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ձայների բացարձակ առավելությամբ «Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթեց Գորիսի ՏԻՄ ընտրություններում։ Տեղեկությունը դաշինքը հայտնել է Facebook–ի էջում։
Ըստ նախնական տվյալների` «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 6256, ՀԱԿ–ը` 243, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 3290քվե։
Հավելենք, որ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ գնացել է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկ, որպեսզի անձամբ հայտնի Առուշանյանին ցանկալի լուրն ու շնորհավորի նրան։
Արդեն հայտնել ենք, որ այսօր Գորիսում խուզարկվեց «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը։ Խուզարկությունը տևեց 3.5 ժամ և ավարտվեց այն ժամանակ, երբ փակվեցին ընտրատեղամասերը։
Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը
Փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր կարծիքով`ոստիկանները խուզարկության ժամանակ ոչինչ չեն գտել։
Նշենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հոր` Գագիկ Առուշանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իբրև նա 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել։
Դատարանը թույլատրել է խուզարկությունն անցկացնել հոկտեմբերի17–19–ը, մեկ անգամ ու մեկ վայրում։
Հիշեցնենք` Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Քստմնելի և դատապարտելի վարքագիծ. «Հայաստան» դաշինքը` Առուշանյանի շտաբը խուզարկելու մասին
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրեցին ավագանու անդամների ու քաղաքապետների։
ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:
ՄԻՊ–ն անդրադարձել է Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի խուզարկությանը