Խոստանում են` 2 օր անձրև չի գա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 20-ին՝ առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում անձրև և ամպրոպ։
Փարիզի կենտրոնում գտնվող Սենայի առափնյա հատվածն անվանակոչվել է Հայաստանի զբոսավայր
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում հոկտեմբերի 16-17-ը, 18-ի գիշերը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։
Օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին կարող են պատմել աչքերը
Մայրաքաղաքում հոկտեմբերի 16–ի գիշերը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +24...+26 աստիճան։