Հայրենականի վետերաններն ու «աֆղանցիները» հանդիպել են պատանի բանակայինների հետ

Վետերանների և «Յունարմիայի» մասնակիցների հանդիպումը կազմակերպել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդի աշխատակազմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ ՊՆ №21 ռուսական դպրոցում անցկացվեց վետերանների և Աֆղանստանի պատերազմի մասնակիցների հանդիպումը պատանի բանակայինների՝ «Յունարմիայի» անդամների հետ։ Վետերաններն իրենց մեդալներով էին, իսկ դպրոցականները` համազգեստով և կարմիր բերետներով։
Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը
Դպրոցով փոքր էքսկուրսիայից հետո պատվավոր հյուրերը, ուսուցիչներն ու դպրոցականները հավաքվեցին ճաշարանում, որտեղ թեյի շուրջ զրուցեցին անցյալի ու ներկայի մասին։ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների թվում էր նաև 99-ամյա Աղվան Պողոսյանը, ինչպես նաև Սևաստոպոլի ազատագրմանը մասնակցած Ներսես Սիմոնյանը, փոխգնդապետ Հենրիխ Խառատյանը, որը պատերազմն ավարտեց Մանջուրիայում, և Լենինգրադի շրջափակումը վերապրած Գալինա Պետուխովան։ Նրանց նվերներ, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական պարագաներ (լսողական սարքեր և այլն) հանձնեցին։
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը. Հայրենականի հաղթանակն օրինակ դարձավ
Այնուհետև «Կյանքի անվտանգության հիմունքներ» առարկայի կաբինետում «Յունարմիայի» անդամները ցուցադրեցին «Կալաշնիկով» ինքնաձիգը քանդել–հավաքելու իրենց հմտությունները և պատմեցին ռուսական բանակի սպառազինության կազմում գտնվող նռնակների և ականների մասին։
Հանդիպումը կազմակերպել էր Երևանում ՌԴ դեսպանատանը կից ռազմական կցորդի աշխատակազմը։