Երևանում Nissan Tiida-ն վրաերթի է ենթարկել մի կնոջ. նա տեղում մահացել է

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Մահվան ելքով վրաերթ է այսօր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shanshyan.com–ը, ժամը 13։10-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Աթոյան 8/1 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։
Կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանների գրաֆիկը փոխվել է
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը)։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։