Ե՞րբ ԱՀԿ-ն կհաստատի ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը. մանրամասնում է փորձագետը

«Սպուտնիկ V» պատվաստանյութի գնահատման գործընթացը կասեցվել էր մի շարք իրավաբանական հարցերի պատճառով, դրանց կարգավորման պես երկխոսությունը կվերականգնվի, հավաստիացրել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մինչև տարեվերջ կարող է հաստատել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, եթե առաջիկա օրերին ավարտվի անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթերի ստորագրումը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ԱՀԿ ավագ գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։
Հայաստանում 514 241 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Մարիանջելա Սիմաոն հայտնել էր, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնահատման գործընթացը դադարեցվել է մի շարք իրավաբանական ընթացակարգերի բացակայության պատճառով: Խոսքը դոսյեի տվյալների մասին է, որոնցով զբաղվում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։
Կան որոշ իրավաբանական փաստաթղթեր, որոնք պետք է ստորագրեն երկու կողմերը, նախքան գործընթացը (ԱՀԿ-ի կողմից արտակարգ օգտագործման համար ռուսական պատվաստանյութի գնահատումը - խմբ.) կշարունակվի: Մենք հիմա դրա վրա ենք կանգ առել»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ՌԴ իշխանություններն ԱՀԿ-ին հավաստիացրել են, որ փաստաթղթերը շատ շուտով կստորագրվեն, և դրանից անմիջապես հետո դոսյեի գնահատումը կվերսկսվի:
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է պատվաստված քաղաքացի. Անահիտ Ավանեսյան
«Երկխոսությունը կվերսկսվի, իսկ հետո կծրագրվի տեսչական ստուգումը»,-հավելել է Սվամինաթանը:
Փորձագետի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե երբ կարող են տեղի ունենալ այդ տեսչական ստուգումները, սակայն ԱՀԿ-ն հույս ունի, որ դա հնարավորինս շուտ կլինի:
«Եթե փաստաթղթերը ստորագրվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում, որից հետո գնահատումը կվերսկսվի, ապա հնարավոր է, որ տեսչական ստուգումը տեղի ունենա մինչև տարեվերջ, և գործընթացը կարող է ավարտվել»,-հավելել է փորձագետը:
Կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանների գրաֆիկը փոխվել է
Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատված է 70 երկրներում՝ ընդհանուր 4 միլիարդ բնակչությամբ, դա Երկրագնդի բնակչության ավելի քան 50%-ն է։
Պետական կարգավորիչների կողմից ստացված հավանության քանակով «Սպուտնիկ V»-ն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում: Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97,6 տոկոս՝ 3,8 միլիոն պատվաստված ռուսաստանցիների տվյալների վերլուծության արդյունքներով։ Դա ավելի բարձր է, քան The Lancet բժշկական ամսագրի կողմից հրապարակված տվյալները (91,6%), ավելի վաղ հաղորդել են ՈւՆՌՀ-ն և Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնը: