https://arm.sputniknews.ru/20211012/erb-ahk-n-khastati-rusakan-sputnik-v-patvastanjuty-manramasnum-e-pordzagety-34200062.html
Ե՞րբ ԱՀԿ-ն կհաստատի ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը. մանրամասնում է փորձագետը
Ե՞րբ ԱՀԿ-ն կհաստատի ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը. մանրամասնում է փորձագետը
Sputnik Արմենիա
«Սպուտնիկ V» պատվաստանյութի գնահատման գործընթացը կասեցվել էր մի շարք իրավաբանական հարցերի պատճառով, դրանց կարգավորման պես երկխոսությունը կվերականգնվի... 12.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-12T13:28+0400
2021-10-12T13:28+0400
2021-10-12T13:30+0400
սպուտնիկ v
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28831270_0:85:1281:805_1920x0_80_0_0_912a2a07ff08703a308b13401d9ef4e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մինչև տարեվերջ կարող է հաստատել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, եթե առաջիկա օրերին ավարտվի անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթերի ստորագրումը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ԱՀԿ ավագ գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։ Հայաստանում 514 241 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմԱվելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Մարիանջելա Սիմաոն հայտնել էր, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնահատման գործընթացը դադարեցվել է մի շարք իրավաբանական ընթացակարգերի բացակայության պատճառով: Խոսքը դոսյեի տվյալների մասին է, որոնցով զբաղվում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։Կան որոշ իրավաբանական փաստաթղթեր, որոնք պետք է ստորագրեն երկու կողմերը, նախքան գործընթացը (ԱՀԿ-ի կողմից արտակարգ օգտագործման համար ռուսական պատվաստանյութի գնահատումը - խմբ.) կշարունակվի: Մենք հիմա դրա վրա ենք կանգ առել»,-ասել է նա։Նրա խոսքով՝ ՌԴ իշխանություններն ԱՀԿ-ին հավաստիացրել են, որ փաստաթղթերը շատ շուտով կստորագրվեն, և դրանից անմիջապես հետո դոսյեի գնահատումը կվերսկսվի:«Երկխոսությունը կվերսկսվի, իսկ հետո կծրագրվի տեսչական ստուգումը»,-հավելել է Սվամինաթանը:Փորձագետի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե երբ կարող են տեղի ունենալ այդ տեսչական ստուգումները, սակայն ԱՀԿ-ն հույս ունի, որ դա հնարավորինս շուտ կլինի:«Եթե փաստաթղթերը ստորագրվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում, որից հետո գնահատումը կվերսկսվի, ապա հնարավոր է, որ տեսչական ստուգումը տեղի ունենա մինչև տարեվերջ, և գործընթացը կարող է ավարտվել»,-հավելել է փորձագետը: Կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանների գրաֆիկը փոխվել էՀիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատված է 70 երկրներում՝ ընդհանուր 4 միլիարդ բնակչությամբ, դա Երկրագնդի բնակչության ավելի քան 50%-ն է։Պետական կարգավորիչների կողմից ստացված հավանության քանակով «Սպուտնիկ V»-ն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում: Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97,6 տոկոս՝ 3,8 միլիոն պատվաստված ռուսաստանցիների տվյալների վերլուծության արդյունքներով։ Դա ավելի բարձր է, քան The Lancet բժշկական ամսագրի կողմից հրապարակված տվյալները (91,6%), ավելի վաղ հաղորդել են ՈւՆՌՀ-ն և Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնը:
https://arm.sputniknews.ru/20211012/hh-um-kvorvonavirusic-mahacel-e-patvastvats-qaghaqaci-anahit-avanesjan-34196150.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28831270_46:0:1233:890_1920x0_80_0_0_1c2e748561c1763e34fa830df25aadce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպուտնիկ v
Ե՞րբ ԱՀԿ-ն կհաստատի ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը. մանրամասնում է փորձագետը
13:28 12.10.2021 (Թարմացված է: 13:30 12.10.2021) «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնահատման գործընթացը կասեցվել էր մի շարք իրավաբանական հարցերի պատճառով, դրանց կարգավորման պես երկխոսությունը կվերականգնվի, հավաստիացրել է ԱՀԿ ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մինչև տարեվերջ կարող է հաստատել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, եթե առաջիկա օրերին ավարտվի անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթերի ստորագրումը: Այս մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ԱՀԿ ավագ գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։
Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Մարիանջելա Սիմաոն հայտնել էր, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնահատման գործընթացը դադարեցվել է մի շարք իրավաբանական ընթացակարգերի բացակայության պատճառով: Խոսքը դոսյեի տվյալների մասին է, որոնցով զբաղվում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։
Կան որոշ իրավաբանական փաստաթղթեր, որոնք պետք է ստորագրեն երկու կողմերը, նախքան գործընթացը (ԱՀԿ-ի կողմից արտակարգ օգտագործման համար ռուսական պատվաստանյութի գնահատումը - խմբ.) կշարունակվի: Մենք հիմա դրա վրա ենք կանգ առել»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ՌԴ իշխանություններն ԱՀԿ-ին հավաստիացրել են, որ փաստաթղթերը շատ շուտով կստորագրվեն, և դրանից անմիջապես հետո դոսյեի գնահատումը կվերսկսվի:
12 հոկտեմբերի 2021, 12:01
«Երկխոսությունը կվերսկսվի, իսկ հետո կծրագրվի տեսչական ստուգումը»,-հավելել է Սվամինաթանը:
Փորձագետի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե երբ կարող են տեղի ունենալ այդ տեսչական ստուգումները, սակայն ԱՀԿ-ն հույս ունի, որ դա հնարավորինս շուտ կլինի:
«Եթե փաստաթղթերը ստորագրվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում, որից հետո գնահատումը կվերսկսվի, ապա հնարավոր է, որ տեսչական ստուգումը տեղի ունենա մինչև տարեվերջ, և գործընթացը կարող է ավարտվել»,-հավելել է փորձագետը:
Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատված է 70 երկրներում՝ ընդհանուր 4 միլիարդ բնակչությամբ, դա Երկրագնդի բնակչության ավելի քան 50%-ն է։
Պետական կարգավորիչների կողմից ստացված հավանության քանակով «Սպուտնիկ V»-ն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում: Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97,6 տոկոս՝ 3,8 միլիոն պատվաստված ռուսաստանցիների տվյալների վերլուծության արդյունքներով։ Դա ավելի բարձր է, քան The Lancet բժշկական ամսագրի կողմից հրապարակված տվյալները (91,6%), ավելի վաղ հաղորդել են ՈւՆՌՀ-ն և Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնը: