Վանաձորցի հրշեջ-փրկարարը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել

30-ամյա չեմպիոնն իր հերթական ռեկորդը Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին է նվիրել։
Sputnik
Վանաձորցի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը հերթական ռեկորդն է սահմանել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի 30-ամյա չեմպիոնը 170 կգ ծանրաձողն ուսերի վրա, նստած դիրքով քայլել է 2 մետր, կարողացել բարձրանալ, 9 անգամ նորից կքանստել և կրկին բարձրանալ:
Ծանրորդ Վարազդատ Լալայանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր է
Զորիկը Դյուցազնագրքի և համաշխարհային այս ռեկորդը սահմանել է հայրենի քաղաքում՝ Վանաձորում՝ նորակառույց մարզադպրոցի բացման արարողության ժամանակ։
Հատկանշական է, որ այս արդյունքով Զորիկը գերազանցել է թուրք մարզիկի նախկինում սահմանած ռեկորդը: Իր այս ռեկորդը նա նվիրել է 44-օրյա պատերազմում անմահացած իր սան Մհեր Քոչինյանի և մյուս հերոսների հիշատակին։
Գյումրեցի մարզիկը պարափաուերլիֆտինգի բաց առաջնությունից եկել է մեդալով և անձնական ռեկորդով
Նշենք, որ Զորիկ Պողոսյանի մասին մենք արդեն պատմել ենք։ Նախկինում նա հասցրել է արդեն Դյուցազնագրքի և համաշխարհային մի քանի ռեկորդների հեղինակ դառնալ։ Զորիկը միջազգային կարգի սպորտի վարպետ է, արդեն մի քանի տարի է՝ աշխատում է նաև որպես ծանրամարտի մարզիչ, ապագա չեմպիոնների պատրաստում։
Խոստովանում է՝ թեպետ մեր երկրում մարզիկի համար դժվարություններ լինում են, բայց ինքն իր ապագան այստեղ է պատկերացնում։