ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները զորավարժություններ կսկսեն երկրի կենտրոնական անապատային շրջաններում: Tansim գործակալության հաղոդմամբ՝ տեղեկությունը հայտնել է բանակի հրամանատարներից մեկը։
Զորավարժությունները կմեկնարկեն վաղը՝ հոկտեմբերի 12-ին։
Հրամանատարն ասել է, որ առաջիկա զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստականության բարձրացմանը, զսպող ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին հակազդելու գործում ՀՕՊ-ի հայրենական համակարգերի գնահատմանը։ Այս զորավարժությունների նպատակն է նաև էլեկտրոնային պատերազմի և կիբեռհարձակումների դեմ համապատասխան գործողությունների մշակումը, ինչպես նաև բանակի և ԻՀՊԿ կառավարման և վերահսկողության կենտրոնի միջև համակարգման բարձրացմանը։
Զորավարժությունների մասնակիցները կօգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այս ընթացքում կմշակեն զգայուն կենտրոնների պաշտպանության մարտավարություն, պաշտպանություն կիրականացնեն օդային սպառնալիքներից, խելացի զինամթերքից, թևավոր հրթիռներից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերից ու անտեսանելի ինքնաթիռներից։